12  01  2019

Ատավիստական վարքագիծ. իրավապաշտպանը՝ փաստաբանի մեքենան վնասելու մասին

Ատավիստական վարքագիծ. իրավապաշտպանը՝ փաստաբանի մեքենան վնասելու մասին

Տեղեկացա, որ ամբոխավարության ջատագով մի քանի սուբյեկտներ (ինքնանվանումը՝ «ցուցարարներ»), մտացածին առիթով վեճ հրահրելով, անթույլատրելի գործողություններ են կատարել իր մասնագիտական աշխատանքը կատարող փաստաբանի՝ Արսեն Մկրտչյանի անձի և գույքի նկատմամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:

«Դա կատարվել է ոստիկանների ներկայությամբ՝ դատարանի շենքի առջև։

Խստորեն դատապարտում եմ այդ ատավիստական վարքագիծը և համերաշխությունս հայտնում գործընկերոջս, որը այս ծանր պայմաններում ապահովում է ՀՀ քաղաքացու՝ պաշտպանության սահմանադրական իրավունքը»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին վնասել են գեներալ Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպաններից Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան։ Մկրտչյանը լուսանկար էր տեղադրել սոցիալական ցանցում՝ մակագրելով. «Անպատիժ մնացած սադրիչ գործողությունների խուլիգանական դրսևորումների հետևանքները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ