06  12  2018

Վանեցյանը «դատավորի հետ ծանոթ չէ», սակայն «ինչ պետք է կասի». Factor.am



Երբ սեպտեմբերի 11-ին  հրապարակվեց  ԱԱԾ տնօրենի  եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը, որտեղ զրուցակիցները խոսում էին Ռ․ Քոչարյանին կալանավորելու գործով   դատավորին հրահանգներ տալու մասին,  նույն օրը  այդ երկու կառույցների ղեկավարների հրավիրած մամլո ասուլիսում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց․ «Դա անհերքելի փաստ է, բոլորն էլ կարող են տեսնել, որ ես դատավորի հետ անգամ ծանոթ չեմ եւ  երբեք չեմ խոսել»։

Մինչդեռ այսօր հրապարակված երկրորդ գաղտնալսման մեջ հստակ լսվում է, թե ինչպես է Վանեցյանը խոսում դատավորին հրահանգներ տալու, ավելին՝ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքը կանխորոշելու  մասին, գրում է Factor.am-ը։

«Մյուս մասով Սասունի հետ խոսացել եմ, Սասունը ասում ա՝ հաստատ է: Դատավորը զանգեց ինձ, մի քիչ վախում ա էդ կալանքը տա: Ասեցի՝ մի հատ գործը լրիվ ուսումնասիրի, զանգի ինձ, ասա՝ որտեղ ես թույլ տեղ տեսնում, ու կասեմ: Հիմա դատավորը էտի նայում ա, էդ էլ կզանգ տա, կասի, պարոն վարչապետ»,- մասնավորապես ասում է Վանեցյանը: Մեկ այլ դրվագով էլ նա Սասուն խաչատրյանին ասում է․ « Դատավորին ինչ պետք ա՝ էդ կասենք, էդ չի հարցը, բայց մի հատ հասկանանք՝ ինչ ենք անում… »։

Գաղտնալսված հեռախոսազրույցերի սղագրությունը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ