28 11 2018

Գլխավոր դատախազի մասնակցությունը որոշակիորեն տարակուսանք է առաջացնում։



ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը։

Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոր փաստարկ չի ներկայացվել։

Դատարանի՝ լուրջ տրամադրված լինելու վերաբերյալ հարցին արձագանքեց այսպես․ «Էնպես չի, որ առաջին օրեն ենք ընկալում լուրջ տրամադրված լինելը»։

Անդրադառնալով աննախադեպ իրավիճակին, երբ գործի քննությանը մասնակցում է 6 դատախազ, որոնց թվում՝ գլխավոր դատախազը, Արամ Օրբելյանն ասաց․ «Ճիշտ կլիներ, որ գլխավոր դատախազը կամ առնվազն առաջին տեղակալը ներկայացված լինեին հենց առաջին օրվանից։ Առնվազն տարօրինակ է, որ նոր են սկսել ներկայանալ։ Որովհետև ակնհայտ է, որ գործը բավականին բարդ գործ է։ Բայց արդեն ԶԼՄ-ներում գրել են, որ նույնիսկ հոկտեմբերի 27-ի գործով գլխավոր դատախազ չի եղել, այսինքն՝ դա նույնպես որոշակիորեն տարակուսանք է առաջացնում։

Ամեն դեպքում, ոչ թե լավ կամ վատ, այլ ուղղակի տարօրինակ է, որ ինքը ներկա է։ Բայց Մենք դեմ չենք և ճիշտ է, որ էսպիսի գործերով բարձր ներկայություն ապահովվի նաև մեղադրող կողմից»։

Արամ օրբելյանն ասաց, որ վերաքննիչ դատարանը լայն իմաստով երեք տարբերակներից մեկը կարող է ընտրել՝ մերժել փաստաբանների բողոքը, կալանքի տակ թողնել կամ չթողնել և գործը կարճել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ