31 10 2018

Քոչարյանի հայցն՝ ընդդեմ Փաշինյանի, վարույթ է ընդունվել

Քոչարյանի հայցն՝ ընդդեմ Փաշինյանի, վարույթ է ընդունվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցն՝  ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին և նախապատրաստել դատաքննության։

Հիշեցնենք, որ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջով։  Ընդունելության բոլոր չափանիշներին չբավարարելու պատճառաբանությամբ հայցադիմումը հետ էր վերադարձվել։ Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելուց հետո, եռօրյա ժամկետում, հայցադիմումը կրկին ներկայացվել էր դատարան:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի կողմից որպես հայցի ապահովման միջոց միջնորդություն է ներկայավել պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու վերաբերյալ, ինչը սակայն դատարանը մերժել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ