12  09  2018

Իրավասու մարմինները պետք է բացահայտեն բոլոր հանգամանքները. ԲԴԽ-ն՝ գաղտնալսման մասին

Իրավասու մարմինները պետք է բացահայտեն բոլոր հանգամանքները. ԲԴԽ-ն՝ գաղտնալսման մասին

Դատական իշխանության անկախության երաշխավորման առկա խնդիրների լուծումը պահանջում է առավել հետևողականությամբ կյանքի կոչել իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի պահանջները, իշխանության բոլոր ինստի­տուտների գործունեության հիմքում դնել իրավունքի գերա­կա­յությունը՝ հաշվի առնելով, որ  դատական իշխա­նության գործառու­թային, կա­ռուցա­կարգային, նյութական ու սոցիալական անկախության երաշխիքների հե­տագա ամրապնդումն անկյունաքարային նշանակություն ունի մեր երկրում իրա­վական պե­տության կայացման համար: Այս մասին հայտնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հայտարարության մեջ նշվում է՝ դատական իշխանության անկախության երաշխավորման համար անհրաժեշտ է Բարձ­­­րագույն դատական խորհրդի 2018 թվականի ապրիլի 12-ի՝ «Դատարանների կամ դա­տավորի անկախությունը վտանգող հնարավոր դրսևորումները կանխելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-3 որոշման հետևողական կատարման ապահովումը՝ ինչպես դատավորների, այնպես էլ հանրային իշխանության յուրաքանչյուր մարմնի ու պաշտոնատար անձի կողմից:

Շեշտվում է՝ սեպտեմբերի 11-ին և 12-ին համացանցում և զանգվածային լրատվամիջոցներով դատական իշխանությանն առնչվող քննարկումերի առնչությամբ անհրաժեշտ է, որ քաղաքական առանձին շահարկումների և չփաստարկված ու չապացուցված տեսակետներ արտահայտելու փոխարեն իրավասու մարմինները օրեն­քով սահմանված կարգով բացահայտեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և անեն իրավաչափ եզրահանգում, որի շահառուներն են մեր պետությունն ու հասարակությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ