10  09  2018

Հետախուզվող պրոդյուսերը ՌԴ-ից տեղափոխվեց Հայաստան



Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան են բերել ԱՄՆ քաղաքացի, 1959թ. ծնված Ստեփան Մարտիրոսյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Մարտիրոսյանը 2017թ-ի հոկտեմբերի 6-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք։

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին ՌԴ գլխավոր դատախազությունը որոշել էր հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին հանձնել Հայաստանին: Դատարանն օրինական էր ճանաչել Գլխավոր դատախազության որոշումը

Մանրամասները՝ Ոստիկանության ՀԿԼՎ տրամադրած տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ