04 09 2018

Զորամասում 10 000 անորակ վարտիք է հայտնաբերվել

Զորամասում 10 000 անորակ վարտիք է հայտնաբերվել

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակում N զորամասում հայտնաբերվել էին զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չէին  համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և որոնց կրումը հարիր չէր զինծառայողներին: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր 10000 անորակ վարտիք։

Ռազմական ոստիկանության աշխատակիցների հետաքննության արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ  մասով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

Կատարվում է նախաքննություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ