04 08 2018

Քոչարյանի գործի վերաբերյալ ՀՔԾ պետի ՊԻՏԻ-ն կասկածելի է. Sputnik Արմենիա

Քոչարյանի գործի վերաբերյալ ՀՔԾ պետի ՊԻՏԻ-ն կասկածելի է. Sputnik Արմենիա

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքները շարունակում են մնալ հասարակության ուշադրության կենտրոնում։ Գաղտնի հրամանի տեքստից բացի քիչ բան է հրապարակվում, երևի այդպես էլ պետք է լիներ, վերջի վերջո քննության գաղտնիություն գոյություն ունի։ Բայց ինչ-որ մի բան մտահոգիչ է, գրում է Sputnik Արմենիա-ն:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է մնում, նրա փաստաբաններն աշխատում ու ելույթ են անենում մամուլի ասուլիսներում, բողոքներ են ներկայացնում` փորձելով սկզբում փոխել խափանման միջոցը, իսկ հետո մնացածը, ինչպես և պետք է լիներ։ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն էլ է համոզմունք հայտնեց, որ ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի։ Այս ամենն այնքան գրավիչ է լայն հասարակության  համար, որ այն, երբեմն, չի նկատում պաշտոնյաների զարմանալի արտահայտությունները։

Լայն հասարակությունը մեծամասամբ իրավապես գրագետ չէ, այն հիմա սենսացիոն տեսարաններ է պահանջում ու ստանում է. ավելի հեշտ է տեսարան ապահովել, քան հաց։ Ու չնայած իրավական անգրագիտությանը, հասարակությունը պարտադիր իր դատողություններն է անում, ու բոլորը չեն, որ հնարավոր են համարում, որ իրենց վճիռները կարող են սխալ լինել։

Չենք խորանա «մարտի 1-ի գործի», ավելի ճիշտ դրա նոր ընթացքի քննչական ու դատավարական գործընթացների մեջ հենց իրավաբանական կրթության պակասի պատճառով։ Չենք արտահայտի նաև մեր ակնհայտ զարմանքը, թե ինչու է այդ գործի շրջանակում առաջին նախագահն ազատության մեջ, իսկ երկրորդը` բանտում նստած։ Մեկ էլ տեսար այնտեղ այնպիսի իրավաբանական նրբություններ կան, որոնք անհասանելի են մեզ՝ մահկանացուներիս համար։ Ինչպես նաև անհասանելի է երկաթե տրամաբանությունը, որ լինելով երկրի նախագահ՝ կարելի է տապալել սահմանադրական կարգը։ Այսինքն՝ գահընկեց անել ինքն իրեն։

Երևի կարելի է, մենք իրավաբաններ չենք, իրավաբանները մենք չենք։ Վերցնենք Սասուն Խաչատրյանի՝ ՀՔԾ-ի ղեկավարի թարմ հարցազրույցը, ավելի շուտ ոչ թե հարցազրույցն ամբողջությամբ, այլ դրա մի դրվագն այն մասին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ նրա փաստաբանների բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը պետք է մերժի։

Երբ այդպիսի արտահայտություններ են արվում սոցիալական կայքերում, սուրճի կամ գարեջրի  բաժակի շուրջ զրույցի ժամանակ, դա նորմալ է։ Ընդունելի է, եթե ՀՔԾ-ի ղեկավարն ասի դա ոչ ֆորմալ միջավայրում՝ հայտնելով սեփական կարծիքը։ Նա, ինչպես և ցանկացած այլ մարդ, այդ կարծիքի իրավունքն ունի։

Լրիվ այլ բան է, երբ ՀՔԾ-ի պետը հեռուստաեթերում այդ համատեքստում «պետք է» բառն է օգտագործում այն դատարանի հասցեին, որը, ինչպես մեզ արդեն երկու ամիս է համոզում են, հիմա աշխարհի ամենաանկախ ու ճնշմանը չենթարկվող դատարանն  է։ Հենց այդ չարաբաստիկ բառն է զրոյացնում բոլոր այդպիսի վստահությունները։

Քանի որ այն դատավորները, որոնք տարիներով ու տասնամյակներով ճնշման ամենատարբեր տեսակների ու արտաքին ազդեցության տակ էին աշխատում, ոչ  մի տեղ չեն կորել, նրանք շարունակում են աշխատել, ու մեկ ժամում իրենց հոգեբանությունը չի փոխվել։ Նրանք քնում-արթնանում ու նույն մարդն են մնում, ու հնարավոր է եզակի անբուժելի ռոմանտիկները հանկարծակի հավատան, որ այսուհետ նրանք անկախ են։

Գալիս է այդպիսի ռոմանտիկը խորհրդային պաստառների կոմսոմոլի դեմքով, ասենք` նույն Քոչարյանի պաշտպանության բողոքը դիտարկելու, ու ահա ամբողջ ռոմանտիկան անհետանում է։ Քանի որ ոչ թե Facebook-ի «ստատուս գրողը», ոչ թե նստարանին նստած թոշակառուն ու նույնիսկ ոչ թե ոստիկանության գնդապետը մասնավոր զրույցում, այլ Հատուկ Քննչական Ծառայության պետն է հեռուստացույցի էկրանից ասում` ինչ նա՝ Վերաքննիչ դատարանի դատավորը ՊԵՏՔ Է վաղն անի։

Գիտեք, մարդ պետք է անվախ հերոս լինի, կամ ինքնապշտպանական բնազդից զուրկ, որ անկախ ու չճնշված մնա։ Էլ չենք ասում այն մասին, որ ՀՔԾ-ի պետը ՉՊԵՏՔ է հրապարակայնորեն այդպես արտահայտվի, դա պարզ է։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Sputnik Արմենիա-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ