02  03  2018

Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամների անունները հայտնի են

Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամների անունները հայտնի են

2018 թվականի մարտի 1-ին կայացել է ՀՀ դատավորների ժողովի հերթական տարեկան ընդհանուր ժողովը: Այս մասին հայտնում է դատական դեպարտամենտը:

Ժողովի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության հարցը:

Քվեարկության արդյունքներով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել.

  1. Արմեն Բեկթաշյան - 5 տարի ժամկետով /Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում /
  2. Անի Մխիթարյան - 5 տարի ժամկետով /Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում /
  3. Սերգեյ Չիչոյան – 5 տարի ժամկետով /ՀՀ քրեական վերաքննիչ դատարան/
  4. Արմեն Խաչատրյան - 3 տարի ժամկետով /ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում/
  5. Ռուզաննա Հակոբյան - 3 տարի ժամկետով /ՀՀ վճռաբեկ դատարան, քաղաքացիական և վարչական մասնագիտացում/:

 Հիշեցնենք, որ խորհրդի անդամների երկրորդ կազմի ներկայացուցիչներին խորհրդարանն ընտրեց փետրվարի 28-ին: Նրանք են՝

  1. Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը
  2. Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը
  3. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը
  4. Փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Հայկ Հովհաննիսյանը
  5. ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ