28  02  2018

Նախընտրում եմ գործել, քան խոսել. Կխոսենք արդյունքների մասին. ԲԴԽ անդամների ամփոփիչ խոսքը



Դատական խորհրդի անդամի 5 թեկնածուները՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Հայկ Հովհաննիսյանը և ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանը, փետրվարի 27-ին՝ խորհրդարանում թեկնածությունը քննարկելուց հետո, հանդես եկան ամփոփիչ խոսքով՝ շնորհակալություն հայտնելով արժանացրած վստահության համար և խոստանալով արդարացնել սպասելիքները:

«Մեր սիրտը պակաս չի ցավում մեր դատական իշխանության, արդարադատության, վստահության մթնոլորտի, հայրենիքի ապագայի համար»,- ասաց բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Հայկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախընտրում է գործել, քան խոսել:

Թեկնածուների խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ:

  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ