09  02  2018

Օրենքն ընդունվեց. Փաստաբաններն արդեն կտուգանվեն

Օրենքն ընդունվեց. Փաստաբաններն արդեն կտուգանվեն

Հայաստանի Ազգային ժողովը փետրվարի 9-ին երկրորդ ընթերցմամբ 59 կողմ, 25 դեմ, 10 ձեռնպահ ձայներով ընդունեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որով նախատեսվում է դատական նիստերի ժամանակ փաստաբաններին մինչև 100 հազար դրամով տուգանել՝ խախտումների համար:

Մինչ քվեարկությունը, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը Փաստաբանների պալատին կոչ արեց անմիջապես դիմել Եվրոպական դատարան՝ իրենց իրավունքների խախտման փաստը ճանաչելու պահանջով:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն էլ ասաց, թե փաստաբանին տուգանելը քրեական կամ քաղաքացիական պատիժ չէ և ՄԻԵԴ-ի մասով վտանգ չկա:

Նենք, որ փաստաբանները, ի նշան բողոքի, գործադուլ էին հայտարարել:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ