12  01  2018

Ավետիսյանների ընտանիքի սպանությունից 3 տարի անց

Ավետիսյանների ընտանիքի սպանությունից 3 տարի անց

Հունվարի 12-ին լրցավ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության 3-րդ տարին:

 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, սպանվեց Ավետիսյանների 6 հոգանոց ընտանիքը՝ ընտանիքի հայրը՝ Սերյոժա Ավետիսյանը, նրա կինը՝ Հասմիկ Ավետիսյանը, դուստրը՝ Աիդա Ավետիսյանը, որդին՝ Արմեն Ավետիսյանը, ընտանիքի հարսը՝ Արաքս Ավետիսյանը, վերջիններիս մանկահասակ երեխան՝ երկու տարեկան Աիդա Ավետիսյանը: Ընտանիքի 7-րդ՝ ամենակրտսեր անդամը՝ Սերյոժա Ավետիսյանը, ով ստացել էր սվինի բազմաթիվ հարվածներ,  7 օր անց մահացավ հիվանդանոցում:

Սպանությունն իրականացրած Վալերի Պերմյակովը, որը ռուսական ռազմաբազայի զինծառայող էր, հայտնաբերվեց հայ-թուրքական սահմանին:

2015 թվականի օգոստոսի 12-ին Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանը Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման՝ զենք հափշտակելու և դասալքության համար:

2015թ. օգոստոսի 23-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց՝ առանձնակի դաժանությամբ սպանության համար:

2017թ. մայիսի 18-ին Պերմյակովը տեղափոխվեց ՌԴ՝ պատժի հետագա կրումը հայրենիքում շարունակելու համար:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ