11  01  2018

Դանիայում Հայաստանի դեսպանը շահել է ընդդեմ Հայաստանի դատը

Դանիայում Հայաստանի դեսպանը շահել է ընդդեմ Հայաստանի դատը

Մարդու իրավուքնների եվրոպական դատարանը հրապարակել է «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը:

Հայաստանի նախկին արտգործնախարար, Դանիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը դեռևս 2007 թ. դեկտեմբերին դիմել էր ՄԻԵԴ՝ բողոքարկելով իր նկատմամբ կայացված` կալանավորման որոշումը:

Նշվում է, որ հայցվոր Ալեքսանդր Արզումանյանը 2007 թվականի մայիսին ձերբակալվել և կալանքի տակ էր առնվել: Դատարանները նրա ձերբակալման որոշումը կայացրել էին հանցանքի ծանրության և այն վտանգի հիման վրա, որ նա կարող էր խուսափել հետաքննությունից: Մինչև սեպտեմբերին վերջինիս ազատարձակումը, կալանավորման ժամկետը բազմիցս երկարաձգվել էր՝ չնայած Արզումանյանի առարկություններին:

Եվրոպական դատարանի վճռով ՝ Հայստանի կառավարությունը, որպես բարոյական վնասի փոխհատուցում, Ալեքսանդր Արզումանյանին կվճարի 2000 եվրո, իսկ 500 եվրո` դատական ծախսերի փոխհատուցման համար:

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել է 2007-ին` ապօրինի եկամուտների օրինականացման (փողերի լվացման) կասկածանքով։ 2007թ. մայիսի 10-ի` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արզումանյանը կալանավորվել էր: 4 ամիս անազատության մեջ մնալուց հետո` սեպտեմբերին, նա ազատ էր արձակվել և դիմել ՄԻԵԴ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ