21 02 2024

Արցախի նախագահը հրավիրվել է հարցաքննության

Արցախի նախագահը հրավիրվել է հարցաքննության

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցագիր են ուղարկել՝ առաջիկա օրերին Կոմիտե ներկայանալու պահանջով։

«Բայց ոչ Սամվել Շահրամանյանի կողմից իրականացրած արարքի կասկածի հիման վրա, այլ համացանցում բոլորս էլ տեսել ենք, որ մամուլում եղել են հրապարակումներ Արցախում մեքենաների, գումարների յուրացման վերաբերյալ։ Սամվել Շահրամանյանն այդ ամենի մասին հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե»,- Ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրի բակում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի պաշտպանը:

«Այսինքն ոչ թե Սամվել Շահրամանյանը կասկածվում է ինչ-որ կոռուպցիոն հանցագործության մեջ, այլ ընդամենը այն բանի համար, որ նա համապատասխան հաղորդում է ներկայացրել:

Սա առաջին դեպքը չէ, որ Սամվել Շահրամանյանին կանչում են հարցաքննության, 1,5-2 ամիս առաջ ևս հրավիրվել է ՔԿ և հարցաքննվել: Սա երկրորդ դեպքն է, երբ իր իսկ կողմից ներկայացված բողոքի հիման վրա նրան հրավիրում են հարցաքննության»,-նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ