01 02 2024

Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու գործընթաց է սկսվել․ «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու գործընթաց է սկսվել․ «Ժողովուրդ»

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս տեղեկությունը հաստատեց նաև փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ այս միջնորդությունը քննվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում երեկ սկսված ձերբակալությունների գործի շրջանակներում:

Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, իհարկե, իրավապահներին ցուցմունք է տվել ու հայտնել, թե այն ինչ կատարվել է ինքը դրա հետ կապ չունի: Իսկ ինչի մասին է խոսքը. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է ՏՏ ոլորտի ամենահայտնի կազմակերպություններից մեկում`«Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ»-ում` ծրագրերի ղեկավար տնօրեն է եղել:

Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ»-ը էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն մրցույթը չեղարկվել է և «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ»-ն էլ բնականաբար չի հաղթել: Բայց, ավելի ուշ տենդերը տվել են «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ»-ին, ինչպես, ում թեթեւ ձեռքով, ահա սա էլ հիմք է դարձել իրավապահների մոտ կասկածի: Փաստորեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կան արտոնյալներ՝ ի դեմս ԱԺ նախագահի եղբոր ընտանիքի: Բայց այս ամենը ունի լուրջ քաղաքական նախադրյալներ, որին կանդրադառնանք հաջորդիվ:

 

Անի Գեւորգյանի լուսանկարը՝ «Մեդիամաքսից»


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ