01 02 2024

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը. aravot.am

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը. aravot.am

aravot.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գեւորգյանը: Նա հիմա գտնվում է Քննչական կոմիտեում: Նրա փաստաբանն է Մուշեղ Ալեքսանյանը

Aravot.am-ը նրանից ճշտեց՝ այս պահի դրությամբ ի՞նչ ընթացք է ստացել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործը: Նա պատասխանեց. «Այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող ասել»:

Ալեքսանյանը հաստատեց, որ ինքն է ներկայացնում Սիմոնյանի կնոջ շահերը: Հարցին՝ դա ասֆալտի տենդերի հե՞տ է կապված՝ Մուշեղ Ալեքսանյանը պատասխանեց. «Չէ, ընդհանրապես ըտենց բանի հետ կապված չի: Կապված է իր նախկին աշխատավայրի հետ, որը ծրագրավորման ընկերություն է, ընդհանրապես շինարարության հետ կապ չունի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ