23 06 2023

Աներոջը սպանած Գոռ Տեր-Եսայանը կալանավորվեց

Աներոջը սպանած Գոռ Տեր-Եսայանը կալանավորվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, այսօր՝ հունիսի 23-ին, աներոջ՝ Արթուր Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող, ինչպես նաեւ գործով տուժող հանդիսացող Էլլեն Մարգարյանի համար սպառնալիք հանդիսանալու գործով մեղադրվող Գոռ Տեր-Եսայանը երեք ամիս ժամկետով կալանավորվեց։

Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության վեցերորրդ վարչության նախկին աշխատակից Գոռ Հրաչի Տեր-Եսայանը 2020 թվականի մարտի 19-ին, ըստ սպանվածի դստեր՝ իր կնոջ՝ Լիաննա Մարգարյանի՝ գտնվելով թրմանյութի և ալկոհոլի ազդեցության տակ, ԱԿ 74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ արձակելով՝ տան մեջ սպանել է 47-ամյա Արթուր Մարգարյանին։ Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով, սակայն Գոռ Տեր-Եսայանին ճանաչել են անմեղսունակ և երկու տարի Նուբարաշենի հոգեբուժարանում անցկացնելուց հետո վերջինս նորից հայտնվել է ազատության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ