09  03  2017

Հատուկ քննչական ծառայությունը ուշադիր կհետևի ընտրություններին

Հատուկ քննչական ծառայությունը ուշադիր կհետևի ընտրություններին

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ քաղաքացիների հաղորդումների և ստացված ահազանգերի ուսումնասիրման, վերլուծության, դրանց հիման վրա նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, դրանցով նախաքննության կատարման, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ համագործակցությունը համակարգելու նպատակով` 2017 թվականի մարտի 9-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամանով ստեղծվել է արագ արձագանքման խումբ:

Խմբի կազմում ընդգրկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Էդգար Պողոսյանը (ղեկավար), Ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչներ Արշալույս Մինասյանը, Աշոտ Օհանյանը, Գարեգին Բեգոյանը և վարչության պետերի տեղակալներ Էդիկ Հակոբյանը, Վազգեն Ավետիսյանն ու Սմբատ Մինասյանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ