19 04 2022

Դատարկ շիշը բռնության գործիք չի կարող լինել․ Ռուբեն Մելիքյան



Բոլոր վկաները ոստիկանության ծառայողներ են։ Այս մասին «10-ի գործով» դատական նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Մենք պատրաստվում ենք բովանդակային հարցեր ուղղել վկաներին, որովհետև մենք ծանոթանալով տեսագրություններին, տեսանք, որ որևէ տեղ չէր երևում կոնկրետ իմ վստահորդը կամ մյուս ինը ամբաստանայալները ինչ-որ ապօրինություն են կատարել»,-ասաց փաստաբան Մելիքյանը։

Հիշեցնենք, որ գործը կապված է Սյունիքում ստեղծված անվտանգային իրավիճակի դեմ բողոքող սյունեցիներին մեկ գիշերվա մեջ ձերբակալությունների դեմ բողոքի ցույցի օրվա հետ: Թեև ցույցը մարդաշատ էր, ամբոխից 10 անձի առաջադրվել է մեղադրանք, իբրև բողոքի ցույցի ժամանակ Փաշինյանի հասցեին հայհոյանք հնչեցնելու համար: 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։

Դատարանը պետք է պարզի՝ արդյոք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել հայհոյանք վանկարկողները, և արդյոք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ