22 03 2022

Լուսինե Սահակյանի նկատմամբ դատարանը սանկցիա կիրառեց



Աննա Դանիբեկյանը տուգանեց Արմեն Գևորգյանի պաշտպանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց տուգանել ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանին 50 հազար դրամի չափով։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում կամավոր չկատարելու դեպքում կկատարվի հարկադիր կարգով։ Որոշումը կարող է բողոքարկվել վերադաս ատյանում՝ այն ստանալու պահից 7-օրյա ժամկետում։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 29-ին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ