17 12 2019

«Իմ քայլը» նախընտրական հիմնադրամի խոշոր նվիրատու պաշտոնյաները․ թվեր ու անուններ․ ինֆոգրաֆիկա

«Իմ քայլը» նախընտրական հիմնադրամի խոշոր նվիրատու պաշտոնյաները․ թվեր ու անուններ․ ինֆոգրաֆիկա

2018թ․ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը ծախսեց 578․300 դոլար կամ 274 մլն 692 հազար 800 դրամ։ Այդ գումարը հավաքվել էր բացառապես նվիրաբերություններից։

Նվիրատուների ցանկի ուսումնասիրությունը, սակայն, ուշագրավ բացահայտումներ է արել։ Մասնավորապես,

Մի դեպքում պրզվել է որ նվիրատուն ավելի շատ գումար է նվիրաբվերել, քան հայտարարագրել է, մեկ այլ դեպքում նվիրաբերությունից հետո գումարները նվազելու փոխարեն ավելացել են։ Ուշագրավ է, որ խոշոր նվիրատուներն այն անձինք են, որոնք հետո դարձել են ԱԺ նախագահ, նախարար, պատգամավոր, ՊՎԾ պետ և այլն։ Եվ բոլոր դեպքերում ունեցվածքի, ունեցվածքի մասին հայտարարությունների և նվիրաբերության մեջ կապ չկա։

Իսկ որ ամենաուշագրավն է, հայտնի անձանց գրեթե բոլոր խոշոր նվիրաբերությունը կատարվել են նույն օրը։

Ընդ որում, մեծ փոխանցումներ է արել հիմնադրամին նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ շուրջ 100 մլն դրամ։

Ինֆոգրաֆիկայով ներկայացնում ենք, թե հասարակությանը հայտնի գործիչներից, որոնց թվում հիմնականում պատգամավորներ են, ով որքան է փոխանցել և որքան գումար է հայտարարագրել։

Նշենք, որ ինֆոգրաֆիկան կազմվել է ըստ Anfifake.am-ի և «Իմ ձայնը» նախաձեռնության։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ