20  07  2018

Ներքին անվտանգության համար բանակի օգտագործման հայկական ու միջազգային կարգը. ինֆոգրաֆիկա

Ներքին անվտանգության համար բանակի օգտագործման հայկական ու միջազգային կարգը. ինֆոգրաֆիկա

Ժամանակակից աշխարհում երկրների համար չափազանց դժվար է դարձել ներքին անվտանգության ապահովումը: Հաճախ իրավապահ ուժերի ի կարողություններն ու հնարավորությունները չեն բավականացնում այդ խնդիրը լուծելու համար, ուստի ներգրավվում են նաևր զինված ուժերը: Եվ դա կարգավորվում է օրենսդրությամբ: Բանակը, որպես ամենակազմակերպված և պատշաճ կերպով զինված կառույց, իրավապահներին լավ օգնական է՝ պետական ինստիտուտները ապստամբություններից, ահաբեկչություններից ու մասսայական անկարգությունների ժամանակ զավթումից պաշտպանելու համար:

Ճգնաժամային իրավիճակներում ամենադեմոկրատական երկրներն անգամ անհապաղ ապավինում են զինված ուժերին՝ երկրում իրավիճակի կարգավորման համար, միայն թե սա արվում է կարգավորվող օրենսդրության շրջանակում, որը բացառում է իշխանության բռնազավթումը զինվորականների կողմից: Ընդ որում, որոշ երկրներում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն, զինուժի օգտագործումը կարգավորվում է օրենքներով ու ենթաօրենսդրական ակտերով, իսկ մի շարք երկրներում էլ՝ Գերմանիա, Ավստրիա և այլն, սահմանադրությամբ:

Yerevan.Today-ը հրապարակել էր ԱՄՆ-ում, ՌԴ-ում, եվրոպական մի քանի երկրներում և Հայաստանում ԶՈւ օգտագործման պայմաններն ու դեպքերը: Այժմ ներկայացնում ենք նյութի սեղմած տարբերակը՝ ինֆոգրաֆիկայով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ