21  11  2016

Որքա՞ն հարկ է պարտադիր գանձվում մեր աշխատավարձից

Որքա՞ն հարկ է պարտադիր գանձվում մեր աշխատավարձից

Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը, որի համաձայն՝ աշխատավարձ ստացող յուրաքանչյուր աշխատող պետք է 1000 դրամ վճարի: Թեև նախագիծն ընդունվեց 103 կողմ և ընդամենը 3 դեմ ձայնով, սակայն կողմ քվեարկած ընդդիմադիր պատգամավորները նշում էին, որ միջոցների թափանցիկ ծախսման հույս չունեն՝ նախորդ փորձերից ելնելով:

Հասարակության մեջ մեր հարցումները ևս ցույց տվեցին, որ հանրությունը ևս չի վստահում` անկախ դեմ և կողմ լինելուց: Նաև, ըստ քաղաքացիների, առանց նախապես հաշվի առնելու իրենց կարծիքը՝ նման պարտավորություն աշխատողի վրա  դնելը սխալ է:

Իրականում, յույրաքանչյուր աշխատող հսկայական գումար է տալիս՝ եկամտային հարկի տեսքով, որն ուղղվում է մի շարք ոլորտների, այդ թվում՝ բանակին: Դրա հետ մեկտեղ 1000 դրամի գանձումը սոցիալական նման իրավիճակում շատերի համար կարող է բեռ լինել: Բացի այդ, առաջանում է մտավախություն, որ կառավարությունը կարող է տարբեր առիթներով ավելացնել քաղաքացու ֆինանսական պարտավորությունները՝ անկախ իրենց կամքից: Մյուս կոմից էլ թեման այնպիսին է որ դեմ լինելը դժվար է:

Yerevan.Today-ն ուսումնասիրել է, թե յուրաքանչյուր աշխատողից որպես պարտադիր վճար որքան է պետությունը գանձում:

Հաշվել ենք, թե որքան հարկ է աշխատողից գանձվում Հայաստանում առկա նվազագույն աշխատավարձի, 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ եղած միջին աշխատավարձի և  համեմատաբար բարձր աշխատավարձի պարագայում: Որպես համեմատաբար բարձր աշխատավարձ՝ ընդունել ենք պատգամավորների և նախարարների աշխատավարձը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ