02  11  2015

Ինչե՞րն են նպաստում քաղցկեղի առաջացմանը. ցանկ

Ինչե՞րն են նպաստում քաղցկեղի առաջացմանը. ցանկ

Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունը, որը հավաքգրում և ուսումնասիրում է հիվանդության մասին տեղեկությունները, հրապարակել է 116 գործունեության տեսակների և նյութերի համապարփակ ցանկ, որոնք նպաստում են չարորակ ուսուցքների առաջացմանը:

Քաղցկեղը համարվում է մահվան ամենատարածված հիվանդություններից մեկը ամբողջ աշխարհում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, հարակից հիվանդություններից 2012 թվականին մահացել է 8.2 մլն մարդ, իսկ հաջորդող երկու տարիներին մահացությունն ավելացել է 70 տոկոսով:

Քաղցկեղի գլխավոր պատճառը կա և շարունակում է մնալ ծխախոտը: Կործանարար սովորությունը հանդիսանում է քաղցկեղից մահվան դեպքերի 20 տոկոսի և թոքերի քաղցկեղի 70 տոկոսի պատճառը:

Ծխախոտին հաջորդում են՝ արևայրուքը, կոշիկի արտադրություն-վերանորոգումը, ծխնելույզների մաքրումը, կահույքի, վառելիքի արտադրությունները, պասիվ ծխելը, քարածխային հնոցներում աշխատանքը, ռեզինի արդյունաբերությունը, ոգելից խմիչքները, դիզելային արտանետումները, հանքային յուղերը, վերամշակված միսը և այլն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ