30 03 2020

Ծանր վիճակում գտնվող երիտասարդ վարակված ունենք․ Արսեն Թորոսյան

Ծանր վիճակում գտնվող երիտասարդ վարակված ունենք․ Արսեն Թորոսյան

ՀՀ-ում կա կորոնավիրուսով վարակված 482 հաստատված դեպքից 58-ը վերջին մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերն են: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, կառավարության արտահերթ նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, 58 դեպքերից 25-ն ի սկզբանե եղել են կարանտինում, հատուկ  շփման վայրերում, այսինքն շփման շրջանակ պրակտիկորեն չեն ունեցել, ինչը համաճարակաբանական տեսանկյունից շատ լավ է. «31 հոգին, որոնց մեջ կա նաև բուժաշխատող, նորից այնպիսի անձինք են, որոնք ի սկզբանե կասկածելի գոտում են եղել: Այսինքն շփված են եղել հաստատված դեպքի հետ: և միայն երկուսն են, որ բերովի դեպքեր են արտերկրից, որոնց շփման շրջանակը պարզվում է»:

Նախարարը հայտնեց, որ բանակի դեպքերը ևս ներառված են վիճակագրության մեջ։

Նախարարը հավելեց, որ այս պահի դրությամբ ունենք 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ։

 «Չեմ ուզում առաջ ընկնել դեպքերից, բայց կարող եմ ասել, որ ծայրահեղ ծանրը կդառնա ծանր, այսինքն բարելավում ունենք: Հնարավոր է ինկուբացիան դադարեցնենք, արհեստական օդափոխության սարքն անջատենք, և ինքնուրույն կշնչի: Եվս երկու ծանր դեպք մտածում էինք, որ հնարավոր է կդառնան ծայրահեղ ծանր. մեր բժիշկների շնորհիվ կդադարեն համարվել ծանր և կտեղափոխվեն սովորական պալատ»,-ասաց նախարարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ