25  02  2020

Այս ընթացքում հանրահավաքի մասնակցելը լի է կորոնավիրուսով վարակվելու վտանգով․ Գրիգոր Գրիգորյան



«Առողջապահության նախարարության հայտարարությունների բնույթին ես որպես մասնագետ չեմ վստահում։ Քանի որ, երբ սկսվեց այս ողջ աղմուկը առղոջապահության նախարարության պաշտոնյաները փոխնախարարի մակարդակով, իմ կոլեգաները, համաճարակաբանները հայտարարում են, որ Հայաստանը գտնվում է ռիսկի ցածր գոտում։ Ես համոզված եմ, եթե մենք ունենանք դեպքեր, եթե դեպքերը չշատանան, բռնկում չլինի նրանք չեն հայտարարելու այդ դեպքերը»,- Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը։

Մասնագետը խորհուրդ է տալիս այս ժամանակահավածում երբ դեռ պարզված չէ ՝ ինչ է տեղի ունենում, ինչ վտանգներ կան, խուսափել համբույրներից, ողջագուրումներից, հնարավոր չափով հանրային տրանսպորտից օգտվելիս՝ ավտոբուսներում, երթուղային տաքսիներում, մետրոյում կրել պաշտպանիչ դիմակ, մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել, չզբաղվել ինքնաբուժությամբ, չհավատալ սնխչիներին, շքամուտքի տատիկներին առաջին հերթին դիմել համապատասխան բուժհաստատություն և շարժվել մեր բժիշկների ցուցումներով և չգնել դեղատներից հակաբիոտիկներ, ինչպես նաև խուսափաել մարդաշատ վայերից հավաքներից, հավաքույթներից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ