25 07 2019

Մոտ 500 կազմակերպությունների համար էական բարելավում է լինելու. Արսեն Թորոսյան



«Մենք մեզ հետ պայմանագրեր կնքած շուրջ 500 բժշկական հաստատությունների համար պարզեցնում ենք հաշվետվողականության պրոցեսը, որ նրանք ներկայացնում էին ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով: Սրանով մենք հնարավորություն ենք տալիս, որ ամեն օր թուղթ չլրացնեն մեզ համար, հաճախ այնպիսի թղթեր, որոնք երբևէ չեն օգտագործվել, տվյալներ, որոնց կարիքը չի էլ եղել»,- կառավարության նիստում «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» որոշման փոփոխություններն ընդունելու ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ մեկ այլ նախագիծ ևս պատրաստվում է, որով կդյուրացվի պետպատվերի տրամադրման կարգը․ «Դա էլ բավականին երկարատև, բյուրոկրատական քաշքշուկներով լի պրոցես է եղել: Աշնանը կընդունենք, և հաջորդ տարվանից այդ պրոցեսն ավելի դյուրին կլինի: Մոտ 500 կազմակերպությունների համար էական բարելավում է լինելու»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ