28  09  2018

Հայաստանը՝ ծերացող երկիր. ինչպե՞ս զարգացնել ծերաբուժությունը Հայաստանում



Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետազոտության Հայաստանը հայտնվել է ծերացող հասարակությունների շարքում։ Ըստ վիճակագրական տվյալների՝ 2050թ. Հայաստանում բնակվող տարեց բնակչության թիվը գրեթե կկրկնապատկվի` 469.000-ից հասնելով 885.000-ի: Հաշվի առնելով այդ հանգամանքն ու ժամանակակից մարտահրավերները՝ տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ սեպտեմբերի 28-29-ը Երևանում կազմակերպվել էր «Գերիատրիայի առաջին համահայկական միջազգային կոնգրեսը», որը մեր երկրում առաջին լուրջ քայլն է ծերաբուժության և ծերաբանության ինստիտուտի զարգացման ճանապարհին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ