18  01  2018

Սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 681 հիվանդ

Սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 681 հիվանդ

ԱՆ մամուլի ծառայության փոխանցմամբ,  հունվարի 17–ի տվյալով` հանրապետության ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 681 հիվանդ: Վիրուսային ծագմամբ թոքաբորբերով հոսպիտալացված հիվանդներն ունեն առողջացման դրական տեղաշարժ, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։  Ըստ աղբյուրի, նվազել են սուր շնչառական վարակներով ամբուլատոր պոկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը եւ շտապ օգնության կանչերը: Իրավիճակը կայունանում է:

Երեւանում ու մարզերում սուր շնչառական վարակներով բժշկական հաստատություններ հիմնականում դիմում են երեխաների հարցով:  Հաշվի առնելով այդ, առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, հանրապետության մանկական հաստատություններում, որպես կանխարգելիչ միջոցառում, կազմակերպվել է «համաճարակաբանական ֆիլտր»՝ գրիպանման երեւույթներով հիվանդ երեխաների մուտքը բացառելու եւ սուր շնչառական վարակներով իրավիճակի հետագա բարդություններից խուսափելու համար: 

Միջոցառումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ մարզպետարաների մասնագետների ներգրավմամբ:

Գրիպից եւ սուր շնչառական վարակներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

  • հնարավորինս նվազեցնել շփումը, հատկապես՝ երեխաների, գրիպանման երեւույթներով հիվանդների հետ,
  • գրիպանման երեւույթների առկայության դեպքում մի հաճախեք աշխատանքի,
  • երեխաներին մի թույլատրեք հաճախելու մանկական հաստատություններ,
  • հիվանդ լինելու դեպքում մի զբաղվեք ինքնաբուժմամբ եւ դիմեք բժշկական օգնության, օգտագործեք շատ հեղուկներ, 
  • հաճախակի օդափոխեք փակ տարածքները, հաճախ լվացեք ձեռքերը:    

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ