04  12  2017

«Վնուկովո» օդանավակայանում արգելվել է 710 կգ ծովամթերք բերել Հայաստան

«Վնուկովո» օդանավակայանում արգելվել է 710 կգ ծովամթերք բերել Հայաստան

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում արգելել է ձևակերպել Հայաստան ուղարկման համար նախատեսված 710 կիլոգրամ ընդհանուր քաշով սառեցված ձկան և ծովամթերքի երկու խմբաքանակը:

Համաձայն ծառայության՝ անասնաբուժական ստուգման անցկացման ժամանակ պարզվել է, որ բացակայում են մթերքի մի մասի համար անհրաժեշտ ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը:

Ստուգումներից և հայտնաբերված խախտումներից հետո բեռնումն արգելվել է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ