29  12  2016

Ինչպե՞ս բարելավել գյուղական խորհրդատվության ծրագիրը. Առաջարկ՝ գյուղնախին

Ինչպե՞ս բարելավել գյուղական խորհրդատվության ծրագիրը. Առաջարկ՝ գյուղնախին

«Գյուղական խորհրդատվական ծառայություններ» բյուջետային ծրագրի նպատակն է գյուղատնտեսության ոլորտում կայուն խորհրդատվական համակարգի ձևավորումը, որը կհանգեցնի գյուղատնտեսական արտադրանքի ծավալների, որակի, իրացվելիության մակարդակի բարձրացմանը և գյուղատնտեսների եկամուտների ավելացմանը: Վերջնական արդյունքի ցուցանիշն է Գյուղատնտեսության ոլորտում որակյալ և ժամանակի պահանջներին համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը:

Դատելով ծրագրի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված բազմաթիվ խնդիրներից, կառավարությունը շատ հեռու է այդ ցուցանիշից: Այս մասին ներկայացրել ենք մեր նախորդ նյութում:

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը, «Օքսֆամ» ընկերության հայաստանյան գրասենյակի՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացված համատեղ հետազոտության մեջ անդրադառնալով այս խնդիրներին՝ ներկայացնում է եզրակացություն և առաջարկություններ, որոնք կօգնեն համակարգը բարեփոխելուն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ