19  04  2016

Հայ ժողովրդի պատմությունը կներկայացվի աշխարհի մի շարք բեմերում.Մեկնարկում է «Ամէն» ծրագիրը



Ապրիլի 19-ին «Ամէն» ծրագրի ստեղծագործական թիմը ներկայացրեց «Ամէն» երաժշտական և դրամատիկական շոուի հայեցակարգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության և բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Ներկայացման նպատակն է՝ ցույց տալ, որ չնայած ողբերգական կորուստներին, մարդիկ շարունակում են սիրել, ստեղծագործել և վայելել կյանքը:
«Ամէն» ծրագիրը կսկսվի շոուի մեկենրակով, որը կկայանա 2016 թվականի սեպտեմբերի երկրորդ կեսին՝ Իտալիայի Վերոնա քաղաքում: Այնուհետեև ներկայացումը կցուցադրվի աշխարհի խոշոր քաղաքների բեմահարթակներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ