15  05  2019

«Եվրատեսիլ»-ի եզրափակչում հայտնված առաջին տասը երկրները

«Եվրատեսիլ»-ի եզրափակչում հայտնված առաջին տասը երկրները

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացել է «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի 1-ին կիսաեզրափակիչը, որին մասնակցում էր 17 երկիր:

Առաջին կիսաեզրափակչից եզրափակիչ անցան Հունաստանի, Բելառուսի, Սերբիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Չեխիայի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Սան Մարինոյի, Սլովենիայի ներկայացուցիչները։

Հայաստանի ներկայացուցիչ Սրբուհի Սարգսյանը «Walking out» երգով հանդես կգա երկրորդ եզրափակչում՝ մայիսի 16-ին, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ