12  01  2019

Բողոքի ակցիա Արամի 23 հասցեում՝ փլուզված պատի մոտ



Հունվարի 12-ին Երևանի Արամի փողոցի 23 հասցեում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել հուշարձան-շենքի փլուզված պատի մոտ։ Այս հասցեում է գտնվում նաեւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։ Երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը մեղադրանքն է հնչեցնում Երևանի քաղաքապետարանի հասցեին՝ նշելով, որ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասել էր, որ իրենք չեն թողնի այդ շենքը քանդվի, բայց, փաստացի, շենքի պատը քանդվեց:

Միևնույն ժամանակ, Արթուր Մեսչյանը նշել է, որ հնարավոր է վերականգնել Արամի 23 պատմական շենքի պատը, նա նաև ասել է, որ կարելի էր այդ իրավիճակից խուսափել, փլուզված պատը ամրացնելու երկու նախագծեր կային, որոնցից մեկը չի ընդունել Մշակույթի նախարարությունը, մյուսը՝ կառուցապատող կազմապերպությունը: Մշակույթի նախարարությունն էլ արձագանքելով այս հայտարարությանը՝ նշում է, որ վթարային վիճակի համար պատասխանատու է Երևանի քաղաքապետարանը (որպես իրավահաջորդ) և անհասկանալի է Մեսչյանի՝ Մշակույթի նախարարությանն ուղղված մեղադրանքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ