05  10  2018

44-րդ «Սեզար» մրցանակաբաշխությունը կնվիրվի Ազնավուրին

44-րդ «Սեզար» մրցանակաբաշխությունը կնվիրվի Ազնավուրին

Ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակաբաշխության 44-րդ արարողությունը նվիրված կլինի ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կինոարվեստի և կինոտեխնիկայի ակադեմիան, գրու է Le Figaro-ն:  Մրցանակաբաշխությունը կայանալու է 2019 թվականի փետրվարին։

Շառլ Ազնավուրը նաև հայտնի դերասան էր, նկարահանվել է շուրջ 60 ֆիլմում: 1997 թվականին Ազնավուրն արժանացել է «Սեզար»-ի` կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար:

Հիշեցնենք, որ Ֆրանսահայ շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող իր տանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ