09  05  2018

Սևակ Խանաղյանը չանցավ «Եվրատեսիլ 2018»-ի եզրափակիչ



Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մայիսի 8-ին տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանն իր «Քամի» երգով ելույթ ունեցավ 16-րդ համարի ներքո:

Առաջին կիսաեզրափակչում մրցում էին 19 երկրների ներկայացուցիչներ: Քվեարկության արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը չանցավ եզրափակիչ փուլ:

Եզրափակիչ անցան Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Իռլանդիայի և Նիդեռլանդների ներկայացուցիչները։

«Եվրատեսիլ 2018»-ին մասնակցում են 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթն այս տարի կրում է «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանը: Իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 12-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ