25  01  2018

Գրքին և գրականությանը հետևողականորեն անդրադառնալու համար մրցանակ՝ Yerevan.Today-ին



«Անտարես» հրատարակչությունը հիմնադրման 25-ամյակի ընթացքում կազմակերպել էր «Գրքի ընկեր» մրցանակաբաշխությունը։ Լրատվամիջոցների հետ աշխատանքն ընկերությունը գնահատել էր` մրցանակներ հանձնելով։ Մրցանակներ ստացան 2017 թվականի ընթացքում գրքին ու գրականությանը հետևողականորեն անդրադարձած լրագրողներն ու լրատվամիջոցները:
Մրցանակակիրների շարքում էր նաև Yerevan.Today-ը: 

Մեր կայքն արժանացավ երկու մրցանակի՝ գրքին և գրականությանը հետևողականորեն անդրադառնալու և «Բարձր գրականություն» նախագծի համար: Երկրորդ մրցանակը տրվեց Հովհաննես Երանյանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ