16  12  2017

Գիրք՝ մեղքերի ու ապաշխարանքի մասին. Հովհաննես Երանյանի «Մեղքի պարան» գրքի երկրորդ շնորհանդեսը



Եղիշե Չարենցի տուն-թանգարանում դեկտեմբերի 15-ին կայացավ արձակագիր Հովհաննես Երանյանի «Մեղքի պարան» գրքի երկրորդ շնորհանդեսը: Գրքի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ սա այն եզակի գրքերից է, որի երկրորդ շնորհանդեսը ընթերցողների արձագանքների արդյունքն էր: Միջոցառման հատուկ հյուրն էր ջազ երաժիշտ Գարի Քեսայանը: Հեղինակի խոսքով՝ գրքում շատ հատվածեր կան, որոնք ինքը գրել է ոգեշնչվելով կոմպոզիտորի ստեղծագործություններից:

Հիշեցնենք, որ գրքի առաջին շնորհանդեսը տեղի էր ունեցել Երևանի գրքի փառատոնի շրջանակներում: 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ