06 12 2019

Ովքե՞ր են Վանեցյանին փոխարինողի թեկնածուները



Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրապարակեց նախագահի և գործադիր կոմիտեի անդամների թեկնածուների անունները։ Հիշեցնենք, որ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 23-ին։

ՀՖՖ նախագահի թեկնածուներն են «Ուրարտուի» և «Վանի» կողմից առաջադրված ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Անի» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը և «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը: 

Ֆեդերացիան մերժել է «Փյունիկի» կողմից առաջադրված Կիպրոսի «Արարատի» հիմնադիր Արսեն Աղաջանյանի թեկնածությունը՝ փաստաթղթային փաթեթում ՀՖՖ կանոնադրության հետ անհամապատասխանություններ ունենալու պատճառով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ