12  01  2018

Հիասթափեցնեմ. հրաժարական չեմ տա. ՀՖՖ նախագահ

Հիասթափեցնեմ. հրաժարական չեմ տա. ՀՖՖ նախագահ

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրավիրած մամուլի ասուլիսում անդրադառնալով մեկ տարի առաջ արած հայտարարությանը, թե՝ հավաքականի` Մունդիալ-2018-ում չհայտնվելու դեպքում հրաժարական կտա ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, ասել է. «Միանգամից հիասթափեցնեմ նրանց, ովքեր սպասում էին։ Ոչ, ես հրաժարական չեմ տա։ Ունեմ ծրագրեր և շարունակելու եմ կատարել դրանք։

Չեմ տեսնում այն մարդուն, ով կարող է իմ ստեղծածի վրա ինչ-որ բան ավելացնել։ Առայժմ ես ունեմ հստակ ծրագիր և դրանով շարունակում եմ աշխատել։ Այդ ամենը եղել  է զուտ ընկերական խոսակցություն։  

Ովքեր կասկածում են իմ խոսքի տերը լինելու մեջ, կխնդրեի նրանց, որ շատ խորն ուսումնասիրեն ինձ։ Ես երբևիցէ իմ խոսքը չեմ դրժել և նորից եմ կրկնում` փողոցային կամ ընկերական հանդիպումները պետք չէ դարձնել մատի փաթաթան։ Դուք որևէ մեկին տեսնո՞ւմ եք` ով կկարողանա փոխարինել ինձ:

Մեկ տարուց ընտրություններ են, եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ ՀՖՖ-ի նախագահ, թող գան, ներկայացնեն իրենց ծրագիրն ու ընտրվեն»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ