27 03 2023

Բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը նեղացած հեռանում է Հայաստանից

Բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը նեղացած հեռանում է Հայաստանից

 

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Իմ սիրելի Հայ Ազգ

Ուզում եմ ձեզ տեղեկացնել, ես 2022թ. դարձել եմ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն։ Հայաստանի Հանրապետությունում 13 տարի բռնցքամարտում Աշխարհի չեմպիոն չենք ունեցել իսկ ես 13 տարի դադարից հետո դարձա Աշխարհի չեմպիոն։ Մեկ տարվա մեջ դարձա հա՛մ Եվրոպայի չեմպիոն, հա՛մ Աշխարհի Չեմպիոն։

Մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար։ Միշտ ուզեցել եմ իմ հայ ազգիս դրոշը բարցրացնեմ, օրհներգը հնչեցնեմ։ Ուղղակի ես էլ եմ մարդ ու պետք չէ էդպես անել հայ ազգի չեմպիոնի հանդեպ։

Սա բռնցքամարտ է, ոչ թե պար։

Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և մեկնում եմ այլ երկիր՝ էնտեղից մենամարտեմ։

Հիշեք Էրիկ Իսրայելյան անունը և ազգանունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ