Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Հարավային Կովկասից եւ անդրադարձել Հայաստան–Ադրբեջան հակամարտությանը։
Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը դիվանագետների հետ Ռամադանի ընթրիքին նվիրված հանդիպմանը խոսել է տարածաշրջանի զարգացումներից։
Էրդողանն անդրադարձել է նաեւ Հարավային Կովկասին՝ նշելով, թե Թուրքիան ջանքերը մեծացրել է Հարավային Կովկասում բարգավաճում եւ կայունություն ապահովելու համար։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված, Էրդողանը շեշտել է, թե սպասում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մնայուն խաղաղության համար պայմանագրին