Ինչի՞ մասին են այսօր բանակցում իշխանությունները այն պարագայում, երբ գերիները Բաքվի բանտում են. դա բանակցությո՞ւն է, թե կապիտուլյացիա, դա բանակցություն է, թե՞ շանտաժ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԳՆ շենքի դիմաց ի պաշտպանություն Բաքվում պահվող ռազմագերիների ու պատանդների կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Ես հիշեցնեմ, որ անցած տարի լուր հրապարակվեց, որ Արայիկ Հարությունյանը ցուցմունքներ է տվել, որոնք պետք է հրապարկվեին, դրանից անմիջապես հետո մենք ունեցանք տարածքային զիջում Տավուշում ու այդ ցուցմունքները այդպես էլ չհրապարակվեցին: Մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ այդ շանտաժով են տեղի ունենում բանակցությունները: Արդյոք այս պայմաններում ամենատրամաբանական քայլն այն չէ, որ ցանկացած բան բանակցելուց, տարածք զիջելուց, զորքերը հետ քաշելուց առաջ պետք է նախապայման լինի Բաքվում պահվող բոլոր անձանց վերադարձը:
Արարատ Միրզոյանը Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպանի նամակը քանի՞ դիվանագետի է ուղարկել, ուղարկե՞լ է ընդհանրապես, թե՞ չի ուղարկել: ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները տեղյա՞կ են, որ Ռուբեն Վարդանյանին խոշտանգում են, նրա առողջական վիճակը վատթարանում է»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։