Գերիների հետ կապված հարցը պետք է բանակցությունների սեղանին լինի մշտապես։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով Ալեն Սիմոնյանի խոսքին, թե «գերիների թեմային պետք չէ շատ ձեռք տալ, եթե ուզում ենք, որ նրանք վերադառնան»։
«Եթե նույնիսկ ինչ-որ գաղտնի աշխատանք է տարվում, ապա այդ աշխատանքը չպետք է բացառի հրապարակային աշխատանքը: Այդ կեղծ դատավարությամբ դատում են Արցախի ինքնորոշման իրավունքը՝ մեղադրանքի սլաքներն ամբողջությամբ ուղղելով դեպի ՀՀ»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում: