ԱՄՆ քաղաքացիները պետք է ավելի շատ մտահոգվեն ներքին խնդիրներով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք պետք է ավելի քիչ մտահոգվենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար, և ավելի շատ մտահոգվենք միգրանտների՝ բռնարարների, նարկոբարոնների, մարդասպանների և հոգեբուժարաններից մեր երկիր մուտք գործող խմբավորումների համար, որպեսզի չհայտնվենք Եվրոպայի վիճակում»,- գրել է նա՝ Truth Social սոցցանցում։
Ավելի վաղ, CBS News-ի և YouGov-ի անցկացված հարցման տվյալներով, ամերիկացիների 46%-ը կարծիք է հայտնել, որ ուկրաինական հակամարտության հարցում Թրամփն աջակցում է Մոսկվային։ ԱՄՆ քաղաքացիների միայն 4%-ն է կարծում, որ իրենց նախագահն աջակցում է Կիևին, 43%-ը կարծում է, որ Թրամփը հավասարապես է վերաբերվում Ռուսաստանին և Ուկրաինային։