Զորակցում եմ բոլոր նրանց, ովքեր հայտնվել են շինծու մեղադրանքների թիրախում. Վարդան Ղուկասյան

30 Հոկտեմբերի, 2025

Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի նամակը կալանավայրից։

«Բռնաճնշումների` ինձ ազատությունից զրկելու օրերի ընթացքում, չեմ կարողացել իմ զորակցությունն ու երախտագիտությունը հայտնել բոլոր այն գյումրեցիներին, հանրապետության տարբեր մարզերից հայրաքաղաք Գյումրի հասած հայերին, ովքեր 2025 թվականի հոկտեմբերի 20-ին շիրակցիների հետ միասին, պաշտպանում էին Գյումրին։

Սիրելի՛ հայրենակիցներ,  դուք դրսևորեցիք հաստատակամ կամք` միասնական դիմադրությամբ և խաղաղ բողոքի իրացմամբ` քաղաքապետարանում ու քաղաքապետարանից դուրս։ Վարդանանց հրապարակում էլ` հայոց երկու սուրբ տաճարների զանգերի ներքո, դեմ արտահայտվեցիք վայրագություններին` Երևանից բերված ոստիկանական ուժերի ծեծին ու ջարդին:

Իմ զորակցությունն եմ հայտնում ազատությունից հանիրավի զրկված իմ բոլոր հայրենակիցներին, ընկերներին, մերձավորներին, անչափահասներին, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներին, ինչպես նաեւ Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի չորս կանանց` անկախ իրենց կուսակցական պատկանելությունից և իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկի ընտանիքի անդամ լինելուց: Ես տեղյակ եմ, որ Վարդանանց հրապարակում խաղաղ բողոքի մասնակիցների` շուրջ հինգ տասնյակի նկատմամբ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեկ շաբաթ է` առանց ընդհատումների, «non stop»  ռեժիմով, բավարարում է քննիչների կողմից ներկայացված կալանքի միջնորդությունները:

Ես զորակցում եմ բոլոր նրանց, ովքեր հայտնվել են շինծու մեղադրանքների թիրախում և դատապարտում եմ նրանց դեմ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը:

Սիրելի գյումրեցիներ, անհոգ եղեք, թեպետ ընդհատվել են յուրաքանչյուր շաբաթ օրվա մեր հանդիպումները, սակայն ժամանակավոր այդ ընդհատումը կլրացվի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից: Ե՛վ հույս, և՛ հավատք, և՛ սեր»,– ասվում է նամակում։

 

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...