Ցանկացած մեղք ունի հետևանք և այս մեղքն էլ չպիտի մնա անհետևանք։ Այս մասին իր տեսաուձերձում՝ դիմելով ուժայիններին, նշել է Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը։
«Զգուշացեք, զգոնության կոչ եմ անում, հեռու մնացեք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առհասարակ եկեղեցու դեմ հարձակվողների հրամանները կատարելուց։ Դուք արդեն գիտեք, որ Աստծո տան դեմ և Աստծո օծյալի դեմ ցանկացած նկրտում, ցանկացած չարություն չպիտի մնա անպատիժ։
Հիշեցնեմ, որ երկրի գլխավոր հրեշի ուղղաթիռում Սյունիքի և Վայոց ձորի քարտեզները առհասարակ թուրքական անուններով են և պատահական չէ, որ նա թույլ տվեց, որպեսզի հրապարակեն։ Սա ևս մեկ հաղորդագրություն է մի մարդու կողմից, ով սիմվոլիկաներով հանձնեց Արցախ աշխարհը, ով Նժդեհի մահվան օրը եկավ Սյունիք։ Ահա պիտի խնդրեմ զգոն եղեք, որպեսզի պատուհասի չենթարկվեք։ Թող Աստված պահապան լինի ձեզ և իմաստություն տա, որպեսզի ճշմարտությամբ գործեք։ Ամեն»,- ասել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։





