Զարուհի Փոստանջյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին․ «Հրապարակ»

5 Հունիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երեւանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին տուգանել է 200 հազար դրամով՝ 2024 թ. հայտարարագրում ամուսնու եւ երեխաների տվյալները չլրացնելու համար։

Փոստանջյանը մեզ ասաց, որ համաձայն չէ որոշման հետ, դիմել է դատարան՝ ԿԿՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ «Ես կարծում եմ՝ այս նույն նախաձեռնությունն է նույն կենտրոնից, որն իմ նկատմամբ նախաձեռնել էր այն քրեական վարույթը, որի շրջանակում ես բողոքարկում եմ 500 հազար տուգանքը․․․ Նիկոլն ինձնից էլի գումար է պահանջում։ Նույն կենտրոնից է գալիս այդ պատվերը»։

Հիշեցնենք․ 2025-ի հունվարի 13-ի որոշմամբ՝ Երեւանի առաջին ատյանի քրեական դատարանը Զ․ Փոստանջյանին տուգանել էր 525 հազար դրամի չափով` Նիկոլ Փաշինյանին «գործակալ» անվանելու համար։ Այդ որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ժամը 08։00-ի դրությամբ բացվել են բոլոր ընտրատեղամասերը

Ժամը 08։00-ի դրությամբ բացվել են բոլոր ընտրատեղամասերը

Այսօր՝ առավոտյան ժամը 08:00-ին, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը. մեկնարկել է համապետական ընտրությունների քվեարկությունը։ Քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց ընտրությունը կատարել և քաղաքացիական պարտքը մատուցել մինչև...

Հայաստանում այսօր կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ

Հայաստանում այսօր կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ

Այսօր Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնք մասնակից բոլոր քաղաքական ուժերը ճակատագրական են անվանում։ Երկրի ողջ տարածքում ընտրատեղամասերը կբացվեն Երևանի ժամանակով ժամը 08:00-ին, քվեարկել հնարավոր կլինի մինչև 20:00-ն։ Երկրից դուրս քվեարկություն չի...

Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է դատախազություն՝ պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք,...

Էլինա Ավանեսյանը հանդես կգա աշխարհի գավաթի խաղարկությունում

Էլինա Ավանեսյանը հանդես կգա աշխարհի գավաթի խաղարկությունում

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության (թենիսի կանանց աշխարհի գավաթ) եվրոպական գոտու 3-րդ ենթախմբի հանդիպումներին, տեղեկացնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։ Տարվա կարևորագույն մրցաշարին Հայաստանի...