Զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, նաև՝ Հայաստան-Թուրքիա սահմանին. Փաշինյան

26 Դեկտեմբերի, 2025

Պետական եկամուտների կոմիտեում գերատեսչության ղեկավար կազմին և աշխատակիցներին հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՊԵԿ-ի աշխատանքը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում, քանի որ գործունեության  մեծ դաշտ է բացվելու։

«Այդ դաշտը կապված է TRIPP ուղի նախագծի իրագործման գործնական փուլի հետ։ Մենք  2026 թվին գործնական փուլ ենք մտնելու,  բայց այս առիթը, ինչպես ասել եմ, օգտագործելու ենք մեր բոլոր մաքսային կետերում տեխնիկական և բովանդակային հագեցվածության բոլորովին նոր մակարդակի հասնելու համար։ Սա մեզ համար մարտահրավեր է, բայց մյուս կողմից էլ շատ մեծ հնարավորություն է,  որովհետև մենք այսօր, 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնությունների բերումով, ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորություն ունենք, և այդ տեխնոլոգիաները մեզ օգնելու են, որպեսզի ավելի որակով իրականացնենք մեր աշխատանքը։ Ընդ որում՝ մենք զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, մենք զարգացումներ սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  Հայաստանում պետք է արդեն տնտեսական լոգիստիկ նոր կարողություններ ձևավորվեն կազմակերպչական իմաստով։ Այս ամենը, ըստ Փաշինյանի,  մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի նոր հնարավորություններ է բացում։

Նմանատիպ նյութեր

Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան

Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովրդավարության բաստիոնում» հերթական քաղաքական հաշվեհարդարն է իրականացվում։ Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի կալանավորումը ֆեյսբուքյան հրապարակումների համար՝ ապացույցն է այն բանի, որ գործող համակարգն ընտրովի արդարադատության...

Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի է սա մարսել․ Ռոբերտ Քոչարյան

Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի է սա մարսել․ Ռոբերտ Քոչարյան

Փաշինյանը չի մարսելու սա, ինքն այս կարգի տուրբոլենտությունը չի մարսելու և ընդդիմությունը իհարկե այս ամենի ֆոնի վրա շատ մեծ հնարավորություն է ունենալու իր հարցը լուծելու, վիճակը կտրականապես փոխվում է, այսպես ասենք կիսահղի վիճակում մնալը մի քիչ դժվար է, այդ հղիությունը...

Վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները

Վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները:  Վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`1456 քվեն նվազել է 11-ով «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ...

Այդ վտանգավոր սխեմայի մեջ Հայաստանը չպետք է մտներ․ Ռոբերտ Քոչարյան

Այդ վտանգավոր սխեմայի մեջ Հայաստանը չպետք է մտներ․ Ռոբերտ Քոչարյան

Ըստ էության Եվրոպայի հետ գնում է սառը պատերազմ, թեժ պատերազմ Ուկրաինայի տարածքում, և այդ սառը պատերազմի ժամանակ Հայաստանը բռնել է ճանապարհ դեպի ինտեգրվելու Ռուսաստանի թշնամիների հետ։ Ոնց կարող է մի հատ շնորհավորանքը փոխել, այդ սխեման, այդ վտանգավոր սխեմայի մեջ...

Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը․ Փաստաբան

Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը․ Փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը (վարչական հսկողություն) բավարարվեց մասնակի: Նրան արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով...