«Զանգեզուրի միջանցքը» կարող է դառնալ «կյանքի ճանապարհ» Բաքվի բռնապետnւթյան համար․ Ոսկանյան

2 Օգոստոսի, 2025

Չնայած պաշտոնական Մոսկվան առայժմ բավական զուսպ հռետորաբանություն է դրսևորում Բաքվի բարբարոսական վարչախմբի ակնհայտ հակառուսական հիստերիայի նկատմամբ, սակայն պարզ էր, որ այն ինչ շատ մեծ սրությամբ ասվում է արհեստածին Ադրբեջանի հասցեին «ոչ պաշտոնական» քարոզչական մակարդակում չի կարող համաձայնեցված չլինել Կրեմլի հետ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Տիպաբանորեն այժմ գրեթե նույնանման իրավիճակ է Իրան-Ադրբեջան հարաբերություններում, երբ որ պաշտոնապես ԻՀՊԿ-ի հետ աֆիլացված իրանական տելեգրամյան ալիքները, իսկ հաճախ նաև այլ ԶԼՄ-ներ Բաքվի բարբարոսական վարչախմբին քննադատում են ամենակոշտ հռետորաբանությամբ։ Այս ամենը ևս մեկ հստակ ցուցիչ է, որ չնայած Ռուսաստանի և Իրանի կողմից պաշտոնական հավասարակշռվածությանը Մոսկվա-Բաքու և Թեհրան-Բաքու հարաբերություններն իրենց հակամարտային ներուժով նման են ծխացող կրակի, որը կարող է թեժանալ և հրդեհի վերածվել ցանկացած պահի։

Ընդ որում, Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարող չգիտակցել, որ եթե Մոսկվայի և Թեհրանի միջև այս հարցում տեղի ունենա համակարգում, ապա Հայաստանին շրջափակման շարունակման վախեցնող արհեստածին Ադրբեջանին ինքը կարող հայտնվել լրջագույն շրջափակման մեջ։

Հետևաբար, չափազանց արագ փոփոխվող իրավիճակում, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը» կարող է դառնալ ոչ թե դեպի Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրներ էրդողանական վարչախմբի ծավալապաշտության գործիքակազմի կարևորագույն բաղադրիչ, այլ «կյանքի ճանապարհ» Բաքվի բռնապետության համար»,-գրելէ Ոսկանյանը։

Նմանատիպ նյութեր

Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի նախագահ

Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները, հաղորդել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքմենստանում՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ)...

Քննարկվել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցերը

Քննարկվել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցերը

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ․ հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից։ «Նախարարները քննարկել են...

Եվրոպացիները՝ Փաշինյանին աջակցելով կործանեցին Արցախը, հիմա էլ կործանում են Հայաստանը․ Սամվել Կարապետյան

  «Դուք բոլորդ տեսաք, որ եվրոպացիները բացահայտ, բոլոր առիթներով պայքարում էին մեր դեմ և աջակցում էին Փաշինյանին։ Իրենք աջակցում էին Արցախից առաջ, Արցախը կործանեցին, հիմա էլ աջակցում են, որ Հայաստանը կործանեն։ Դրա համար մենք պետք է...

Անչափահասի նկատմամբ հերթական բռնությшն դեպքը. ահազանգ

Անչափահասի նկատմամբ հերթական բռնությшն դեպքը. ահազանգ

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունից տեղեկություն է ստացվել, որ 13-ամյա Ս․ Ք․-ն «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի...

Կգուրգուրեն, կփայփայեն այդ ադրբեջանցուն, հետո մի հատ շարադրություն կգրեն, կտան ձեռքը․ Սամվել Կարապետյան

  «Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան, սա կրկնվելու է ավելի մեծ թափով։ Ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնել մեր հերոս հայ կնոջը, որ հույսը չդրեց Փաշինյանի կառավարության վրա, անձամբ պաշտպանեց իր երեխաներին, իր ընտանիքը։ Մենք...